Ուշադրություն հայրենակիցներին:


ՀԱՐԳԵԼԻ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐ!
2026 թվականի մարտի 15-ին կանցկացվի Ղազախստանի Հանրապետության նոր Սահմանադրության ընդունման վերաբերյալ հանրապետական հանրաքվե։
18 տարին լրացած Ղազախստանի Հանրապետության քաղաքացիները, որոնք մշտապես կամ ժամանակավորապես բնակվում են Հայաստանի Հանրապետության տարածքում, կարող են մասնակցել հանրաքվեին ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության դեսպանությունում գործող № 439 հանրաքվեի տեղամասում՝ հետևյալ հասցեով․ ք. Երևան, Գ. Հարությունյան փողոց, 11տուն։
Տեղամասի աշխատանքի ժամերը՝ 07:00–20:00
Անհրաժեշտ է ունենալ անձը հաստատող փաստաթուղթ։
Ընտրողների ցուցակում ընդգրկվելու համար նախապես պետք է էլեկտրոնային նամակ ուղարկել consulerevan@mfa.kz հասցեին՝ «Հանրապետական հանրաքվե» վերնագրով, կամ հետևել https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSf_COhNIoDsFfuE3r2nLrRvHNOhT9xvbScCjWVFwJhsr8w8dA/viewform?usp=publish-editor հղմանը՝ նշելով հետևյալ տեղեկությունները.
- Ազգանուն, անուն, հայրանուն (ամբողջությամբ)
- Ծննդյան ամսաթիվ
- Անհատական նույնականացման համար
- Բնակության հասցե Հայաստանում
- Կոնտակտային հեռախոսահամար
Հարցերի դեպքում կարող եք դիմել Դեսպանությանը՝ 📞 +374 989 359 30 հեռախոսահամարով։
Լրացուցիչ տեղեկություններ հասանելի են Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի պաշտոնական կայքում՝ https://www.election.gov.kz, ինչպես նաև Դեսպանության պաշտոնական կայքում և սոցիալական ցանցերում։

23 փետրվարի 2026
16 մարտի 2026
Анонс